Հունվարի 21-ի առավոտյան դաղստանյան Իզբերբաշ քաղաք տանող ճանապարհին պայթել է ՎԱԶ-2114 ավտոմեքենան: Մեքենայի սրահում երեք մարդու դի է հայտնաբերվել: Ինչպես ենթադրում են իրավապահները, ավտոմեքենան պետք է պայթեր Իզբերբաշում, բայց չբացահայտված պատճառներով պայթյունը տեղի է ունեցել քաղաքի մուտքից 700 մետր այն կողմ, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Զոհվածների ինքնությունը պարզված չէ: