Ռիգայի կենտրոնում բախվել են Լատվիայի նախագահ Անդրիս Բերզինշի եւ սեյմի խոսնակ Սոլվիտա Աբոլտինի մեքենաները:

Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 20-ին Ազատության հուշարձանի մոտ, որտեղ բարձրաստիճան պաշտոնյաները պետք է ծաղիկներ դնեին: Որոշ տեղեկություններով, բախման պահին թե նախագահը, թե խոսնակն արդեն դուրս էին եկել մեքենաներից, մյուս տարբերակով` խոսնակը դեռեւս գտնվել է մեքենայում:

Համենայն դեպս` քաղաքական գործիչները չեն տուժել, սակայն նրանց մեքենաները որոշ չափով վանասվել են: Մասնավորապես` խոսնակի մեքենան ուղարկվել է վերանորոգման:

Պատահարից հետո կազմվել է համաձայնության արձանագրություն, ապահովագրական գումարի չափը կճշտվի առաջիկայում: TVNET-ի տվյալներով` պատահարի մեղավորը ռազմական ոստիկանության ներկայացուցիչն է, որի մեքենան դիպչել է Աբոլտինի մեքենային: