Թերթը գրում է, որ լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ Աժ-ում հատուկ աշխատանքային խումբ է ստեղծվել Աժ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո Աժ-ում ուսումնասիրությունների համար: «Խումբը ստեղծվել է այն բանից հետո, երբ Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո պարզվել է, որ նա իր հետ տարել է պաշտոնավարման ընթացքում գնված թանկարժեք զրահապատ անվադողերը՝ Աժ նախագահ Սամվել Նիկոյանին թողնելով առանց «պաշտպանության»: Հիմա այդ աշխատանքային խումբը զբաղված է նմանատիպ բացահայտումներով: Տեղեկացնենք, որ Աբրահամյանի «յուրացրած» 5 անվադողերից ամեն մեկն արժե 1,2 մլն. դրամ: Իսկ ուշագրավն այն, որ ԱԺ-ում ձեւավորված խմբի ղեկավար է նշանակվել ԱԺ նախագահի խորհրդական, Ալբերտ Հերոյանը, որին ԱԺ էր բերել հենց Հովիկ Աբրահամյանը: Սակայն Հերոյանը մեզ հետ զրույցում հերքել է այդ խմբի գոյության փաստը»,- գրում է «Ժողովուրդ»-ը:
«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանը Սամվել Նիկոյանին թողել է առանց «պաշտպանության»
Տեղադրություն



























