Ամերիկյան հանրահայտ բնագետ եւ գեղանկարիչ Ջոն Ջեյմս Օդյուբոնի «Ամերիկայի թռչունները» գրքի առաջին հրատարակության նմուշը Christie`s աճուրդի տանը վաճառվել է 7 մլն 922 հազար դոլարով: Այդ մասին տեղեկացնում է աճուրդի կազմակերպիչը:

Հիշեցնենք, 1840թ. այտ ինքնատիպ հրատարակության  նախնական արժեքը 7-10 միլիոն է: 

Առաջին հրատարակության ցուցանմուշներից մեկը 2010թ. Sotheby`s  աճուրդի տանը վաճառվել էր 11 մլն դոլարով:

35-տարեկանում բնագետը որոշում կայացրեց նկարել մայրցամաքի անխտիր բոլոր թռչուններին: Նրա գեղարվեստական մեթոդը կարող է տարօրինակ թվալ, Օդյուբոնը սպանում էր թռչուններին եւ նրանց բացարձակ բնական տեսք էր տալիս: Անձամբ ինքը հայտնաբերել է թռչունների 25 նոր տեսակներ:

Օդյուբոնն անձամբ 400 պատկերներ է նկարել`  փետրավորներին ներկայացնելով բնական չափերով: Արտառոց այդ գրքի էջի չափը 99x66 սմ է:

«Ամերիկայի թռչունները» տպագրվել է Էդինբուրգում եւ Լոնդոնում 1827-ից 1838 թվականներին: Ընդամենը տպվել է գրքի 120 օրինակ, այն գնել էին Անգլիայի թագուհի Ադելաիդան եւ Ֆրանսիայի թագավոր Կառլ 10-րդը: 2010թ. գրքի նմուշներից մեկը վաճառվել է Sotheby’s աճուրդում 11,5 մլն դոլարով:

Առաջին տեղն ամենաթանկ գրքերի ցանկում Լեոնարդո դա Վինչիի «Լեստերյան կոդեքսն է», որը կազմվել է 1504-1516 թվականներին: Նրա արժեքը կազմում է 30 մլն դոլար:

Երկրորդ տեղում 1188 թվականի Ավետարանի ձեռագիր օրինակն է 226 էջով, որը կազմվել է Հերմարսհաուզեն բենեդիկտյան աբբայության վանականների կողմից: «Հենրիխ Լեւի Ավետարանը» 1983թ. վաճառվել է 12,4 մլն դոլարով, եւ գնել է այն Գերմանիայի կառավարությունը: