Թուրքիայում` Էրզրում քաղաքի մոտակայքում 4.1 մագնիտուդով երկրաշարժ է եղել:
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ երկրաշարժի օջախը գտնվել է 22 կմ խորության վրա:
Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն: Ստորգետնյա ցնցումներն արձանագրել է Եվրոպական–Միջերկրական սեյսմոլոգիական կենտրոնը:




























