Հարավաֆրիկյան հանրապետության (ՀԱՀ) Կրունստադ քաղաքում հունվարի 21-ին սպանվել է ՀԱՀ  ֆուտբոլրի հավաքականի նախկին ֆուտբոլիստ,  լոնդոնյան «Չելսիի» պաշտպան Ջեֆրի Նտուկան:

Ինչպես հաղորդում է «Գազետա.ռու»-ն, 26-ամյա ֆուտբոլիստը սպանվել է իր ընկերուհու տան մոտ: Նա կանգնել էր մի խումբ  անծանոթների մոտ սիգարետ կպցնելու, ինչի արդյունքում էլ սկսված զրույցը արագ վերաճել էր վեճի, իսկ հետո ` կռվի:Անծանոթներից մեկը հանել է դանակը եւ հարվածել ֆուտբոլիստին, ինչն էլ նրա մահվան պատճառ է դարձել: