Գվատեմալայի Վիլյա Նուեւա քաղաքի գիշերային ակումբներից մեկում 8 մարդ զոհվել է, 20-ն էլ ` վիրավորվել:

Agence France-Presse-ի տեղեկության համաձայն` 3 մարդ տեղում է մահացել, եւս 5-ը` հիվանդանոցում:

Դեպքը տեղի է ունեցել հունվարի 21-ի երեկոյան:  El Ranchon են ներխուժել զինված 6 տղամարդիկ եւ սկսել  բղավել, որ մտադիր են հաշվեհարդար տեսնել տվյալ հաստատության տնօրենի հետ, որը հանցագործ խմբավորմանը չի վճարել հովանավորության համար: Հետո անհայտ այդ անձինք  կրակ են բացել այցելուների վրա:

Ոչ ոք չի ձերբակալվել հանցագործության մեղադրանքով: Ոստիկանությունը հաստատության ներսում գտել է 3 M-16 հրացան եւ 2-ն էլ` դրսում:

Գվատեմալայի նախագահ Օտտո Պերես Մոլինան հրահանգել է փակել El Ranchonը, քանի որ, ըստ նրա տվյալների, այնտեղ թմրադեղեր են տարածել: