Ստամբուլի Էմինօնու թաղամասում հունվարի 23-ի վաղ առավոտյան 4 հարկանի մի շենքում հրդեհ է բռնկվել:
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ` դեպքի վայր ժամանած հրշեջները մարել են կրակը, սակայն հայտնաբերել են հրդեհի հետեւանքով մահացած 5 հոգու անշնչացած մարմինները:
Հրդեհի պատճառները դեռ պարզ չեն:




























