Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, հունվարի 21-ին, ժամը 12.00-ին, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Մասիս քաղաքի բնակչուհի, 47-ամյա Աշխեն Ղ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա հունվարի 18-ին, ժամը 09.30-ի սահմաններում, հյուրընկալվելով 47-ամյա Մելանյա Ա.-ի տանն ու օգտվելով վերջինիս անուշադրությունից` գողացել է ննջասենյակի սեղանին դրված բջջային հեռախոսը:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:



























