80 միլիոն ճապոնացի` բնակչության 2/3-ը, կողմ են արտահայտվել 2020թ. ամառային Օլիմպիական խաղերն անցկացնելու Տոկիոյի հայտին, հաղորդում է AP-ն: Այս հարցի վերաբերյալ Ճապոնիայում անցկացվել է համապետական հարցում:

Խաղերի համար Ճապոնիայի մայրաքաղաքը պայքարելու է Դոհայի, Բաքվի, Ստամբուլի, Մադրիդի եւ Հռոմի հետ: Հաղթողը հայտնի կդառնա 2013թ. սեպտեմբերին: Տոկիոյի հայտը դիտարկվում է որպես 2011թ. մարտի երկրաշարժի եւ ցունամիի հետեւանքները վերացնելու եւ Ճապոնիան վերականգնելու միջոց: