Հունվարի 22-ին Կալիֆոռնիայում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում նահանգի հայազգի բնակիչ է զոհվել: Կիրճին բախված մեքենայի ուղեւորներից մեկին հաջողվել է դուրս գալ եւ փրկրարաներին օգնության կանչել:
Վթարի արդյունքում 18-ամյա Վիգեն Սարգսյանը մահացել է տեղում, երկու ուղեւորները հոսպիտալացվել են, հաղորդում է ABC հեռուստաընկերությունը:
Վթարի պատճառների մասին չի հաղորդվում:




























