«Ժողովուրդների հայր» Իոսիֆ Ստալինի հետմահու բրոնզե դիմակը դրվելու է վաճառքի բրիտանական Mullock’s աճուրդային տանը: Աճուրդի կազմակերպիչները հուսով են, որ դիմակը կգնեն պատմություն սիրողները:

Դիմակի հետ վաճառվելու է նաեւ Ստալինի դիմակի գիպսակտորներից մի քանիսը: Ընդհանուր հաշվով 9 կտորներն արվել են Ստալինի մահից անմիջապես հետո` բրոնզե կրկնօրինակներից: Մեծ մասը գտնվում է նախկին ԽՍՀՄ տարածքում, եւ միայն երկու հավաքածու է տարվել արտերկիր: Դա տեղի է ունեցել 90-ականների սկզբին: Արվեստաբան Ջեյմս Բիրչը գնել էր Ստալինի դիմակի հետմահու գիպսօրինակներից երկուսը: Մեկը ավելի ուշ վաճառվել էր Sotheby’s աճուրդում, երկրորդը աճուրդի չի հանվել:

Աճուրդի տան աշխատակիցը The Daily Mail-ի հետ զրույցում նշել է, թե դա միակ շանսն է ստանալ նման առարկան: Հետմահու դիմակներ անելու սովորությունը  գալիս է Հին Հունաստանի եւ Եգիպտոսի ժամանակներից եւ դա կառավարիչների իրավունքն էր: Ավելի ուշ սկսեցին անել նաեւ հայտնի մարդկանց դիմապատկերները: Օրինակ կա Բեթհովենի դիմակը: Ինչ վերաբերում է պետական դեմքերին, հայտնի են միայն Նապոլեոնի եւ Ստալինի դիմակները: