Associated Press գործակալության գլխավոր տնօրեն Թոմ Քերլին, ով այդ պաշտոնը զբաղեցնում էր 8,5 տարի, հայտարարել է իր հրաժարականի մասին:
Հաղորդվում է, որ Քերլին կպաշտոնավարի այնքան ժամանակ, մինչ կորոշվի, թե ով է փոխարինելու նրան: Գործակալության տնօրենների խորհուրդն արդեն այդ նպատակով հատուկ կոմիտե է ստեղծել:
«Քերլին աշխատել է թվային տեխնոլոգիաների դարում գործակալությանը նոր ձեւ հաղորդելու ուղղությամբ: Նա եկամուտների նոր աղբյուրներ է փնտրել եւ համացանցային շուկայում պաշտպանել նորությունների ինդուստրիան»,-նշված է գործակալության հաղորդագրության մեջ, տեղեկացնում է «Վզգլյադը»:




























