Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը ողջունել է Ֆրանսիայի Սենատում Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը:

«Ֆրանսիայի Սենատն, ընդունելով Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, ցույց տվեց ամբողջ աշխարհին, որ առաջնորդվում է համամարդկային արժեքներով եւ հուսով ենք, որ մոտ ապագայում շատ երկրներ կհետեւեն Ֆրանսիայի օրինակին»,- նշել է Նիկոյանը Facebook-ի իր էջում:

Նշենք, որ Ֆրանսիայի Սենատը 127 կողմ եւ 86 դեմ ձայների հարաբերակցության ընդունել է այդ երկրի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը: Այն ավելի վաղ ընդունել էր նաեւ Ֆրանսիայի Ազգային ժողովը: Ըստ կանոնակարգի՝ Ֆրանսիայի նախագահը 15-օրյա ժամկետում կհաստատի այն:

Օրենքի նախագիծը ներկայացրել էր իշխող «Միություն հանուն ժողովրդական շարժման» (UMP) կուսակցության անդամ Վալերի Բուայեն: Օրենքը ցեղասպանությունների մերժման դեպքում նախատեսում է տուգանք 45 հազար եվրո, եւ մեկ տարի ազատազրկում: