ԱՄՆ Գերագույն դատարանն արգելել է մեքենաներին չարտոնված կերպով հետեւելը արբանյակային նավիգացիոն համակարգերի օգտագործմամբ:

Հետապնդման կողմնակիցները պնդում են, որ ոստիկանությունը իրավունք ունի առանց կարգադրության եւ սեփականատերերին տեղյակ պահելու հետեւել ավտոմեքենային:

Դատարանը, սակայն, սահմանել է, որ սարքի կարգավորումները, որոնք թույլ են տալիս հետեւել մի վայրից մյուսը մեքենայի տեղաշարժին, տվյալների չարտոնված հավաքագրում է  այդ իսկ պատճառով անօրինական է, հաղորդում է Associated Press-ը:

ԱՄՆ Գերագույն դատարանի որոշումը մեծ ազդեցություն ունի տարբեր բնագավառների վրա` քաղաքականից մինչեւ կենցաղային: Բացի այդ, Գերագույն դատարանի որոշմամբ են ղեկավարվում դատական իշխանության ենթակա մարմինները: