Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչի առաջին զույգը կազմել են աշխարհի երկրորդ եւ երրորդ ռակետներ իսպանացի Ռաֆայել Նադալն ու շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը: Կիսաեզրափակիչ է դուրս եկել նաեւ աշխարհի չորրորդ ռակետ, բրիտանացի Էնդի Մարեյը եւ սպասում է աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչի եւ Դավիդ Ֆերերի հանդիպման արդյունքին:
Կանանց կիսաեզրափակիչի բոլոր մասնակիցներն արդեն հայտնի են: Քիմ Քլիսթերսի մրցակիցը կլինի Վիկտորյա Ազարենկոն, Մարիա Շարապովան կմրցի Պետրա Կվիտովայի հետ:



























