Կիեւում թեժ գիծ է աշխատում, որը ընդունում եւ ստուգում է չբացահայտված թռչող օբյեկտի առկայության եւ այլ անոմալիաների վերաբերյալ տեղեկությունները: Տեղեկությունն ընդունվում է 063-49-600-45 հեռախոսահամարով:

Կենտրոնը հիմնել են հասարակական ՈւՖՕԴՕՍ կազմակերպության ուֆոլոգները: Նրանց հիմնական պնդիրը իսկական չբացահայտված թռչող օբյեկտի տարբերակումն է, հաղորդում է «Սեգոդնյա»-ն: 

Տեղեկությունը ստուգելու են ավելի քան քսան կամավորներ: Անհրաժեշտության դեպքում նրանք դեպքի վայր են ժամանելու: