Ադիս Աբեբայում (Եթովպիա), հունվարի 16-23-ին, տեղի է ունեցել Կաթոլիկ եւ Արեւելյան Ուղղափառ եկեղեցիների աստվածաբանական երկխոսության միջազգային միացյալ հանձնախմբի հերթական հանդիպումը «Հաղորդություն եւ հաղորդակցություն» թեմայով:
Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Եկեղեցիների միջեւ հաղորդությանն առնչվող խնդիրներ, ինչպես նաեւ հովվական հարցեր:
Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ ժողովին մասնակցել եւ Մայր աթոռ սուրբ Էջմիածինը ներկայացրել է Դամասկոսի թեմի առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը:




























