Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը կարգադրել է մաքսատուրքեր սահմանել Միացյալ Նահանգներ փայտանյութի և դրանից պատրաստված որոշակի տեսակի արտադրանքի մատակարարումների նկատմամբ։
Ինչպես բխում է Սպիտակ տան հրապարակած փաստաթղթերից, ապրանքի արժեքին համամասն 10-տոկոսանոց մաքսատուրքերը կտարածվեն փայտանյութի, այդ թվում՝ փշատերև ծառատեսակների մատակարարումների վրա։ 25 տոկոսի չափով մաքսատուրքերը կգործեն որոշակի տեսակի կահույքի, ներառյալ խոհանոցային կահույքի նկատմամբ։ Նոր միջոցառումներն ուժի մեջ կմտնեն հոկտեմբերի 14-ին։ Մաքսատուրքերի բարձրացման հնարավորությունը նախատեսվում է 2026 թվականի հունվարի 1-ից հետո։
Օգոստոսի 22-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնի վարչակազմը հետաքննություն է իրականացնում այլ երկրներից ԱՄՆ կահույքի մատակարարումների վերաբերյալ։ Նա այն ժամանակ նշել է, որ քննության արդյունքներով այդ արտադրանքը կենթարկվի մաքսատուրքերի։ Պետության ղեկավարը վստահություն է հայտնել, որ «դա կվերադարձնի կահույքի բիզնեսը Հյուսիսային Կարոլինա, Հարավային Կարոլինա, Միչիգան և այլ նահանգներ»։
ԱՄՆ-ում կահույքի խոշորագույն արտահանողներն են Վիետնամը, Կանադան, Չինաստանը և Մեքսիկան:





























