Բելառուս Վիկտորյա Ազարենկոն եւ ռուսաստանցի Մարիա Շարապովան կվիճարկեն թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղի հաղթողի կոչումը: Կիսաեզրափակիչում Ազարենկոն 6:4, 1:6, 6:3 հաշվով հաղթեց բելգիացի Քիմ Քլիսթերսին, իսկ Շարապովան 6:2, 3:6, 6:4 հաշվով ուժեղ էր չեխ Պետրա Կվիտովայից: