Անհայտ անձինք հրավառություն տեխնիկայով կրակել են Բունդեսվերի ռազմական տրանսպորտային ինքնաթիռի ուղղությամբ, երբ այն թռիչք էր կատարում Ցելլեի (Ստորին Սաքսոնիա) օդանավակայանից։ Միջադեպի մասին հայտնել է Der Spiegel հանդեսը։

Նշվում, է, որ միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 26-ին, մոտավորապես 12:00-ին (Մոսկվայի ժամանակով 13:00-ին)։ Չարագործները վրիպել են, և չեն կարողացել հարվածել C-130 ինքնաթիռին, սակայն օդաչուները նկատել են լուսարձակ, ապա ուժեղ թրխկոց լսել։ Նրանք անմիջապես տեղեկացրել են օդանավակայանի երթակարգավարներին։

Գերմանիայի զինված ուժերի աղբյուրները պարբերականին հայտնել են, որ ռազմական ինքնաթիռներին առնչվող նման միջադեպերը չափազանց հազվադեպ են։ Զինվորական անձնակազմը և ոստիկանությունն արագ ժամանել են դեպքի վայր, սակայն կասկածյալներին գտնել չեն կարողացել։ Օդանավակայանը խուզարկվել է պայթուցիկ նյութերի առկայությունը, սակայն կասկածելի ոչինչ չի հայտնաբերվել