Յոգայի հրահանգիչ Սյուզեթ Ակերմանը Հարավային Աֆրիկայից դասընթացներ են կազմակերպել Հոնգկոնգի շների եւ բնակիչների համար: Յոգայի դասընթացները նախատեսված են տերերի համար, որոնք ցանկանում են բազմազան դարձնել իրենց շնիկների կյանքը:

«Ես արդեն դասեր եմ տվել մեծահասակներին, մայրերին եւ երեխաներին: Եւ ես կարծում եմ, որ շների նրանց տերերի հետ դասընթացները շատ չեն տարբերվելու»,- ասել է հրահանգիչը: Աշակերտների խոսքով, նման դասընթացները հանգստացնում եւ օգնում են տիրոջը` ավելի լավ հասկանալ իր շանը: Շները ավելի լավ եմ լսում իրենց տիրոջը եւ լավ են պահում իրենց դասընթացների ժամանակ, գրում է TCH-ը: