Մանչեսթերում դանակով զինված տղամարդը հարձակվել է սինագոգի այցելուների վրա, հաղորդում է Sky News-ը։

Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 2-ին, ժամը 9:30-ի սահմաններում, Միդլթոն Ռոուդում գտնվող Հիթոն Պարկի հրեական համայնքի սինագոգում:

Ականատեսների խոսքով՝ հանցագործը նախ մեքենայով մխրճել է մարդկանց բազմության մեջ, ապա դանակով հարձակվել նրանց վրա։

Ոստիկանությունը արագ ժամանել է դեպքի վայր և կրակ է բացել կասկածյալի վրա։ Նա ենթադրաբար մահացած է։

Նախնական տվյալներով՝ հարձակման հետևանքով վիրավորվել է չորս մարդ։

Հանցագործության վայրը շրջափակված է։ Մանչեստրի իշխանությունները խորհուրդ են տվել բնակիչներին խուսափել այդ տարածքից։