Մեծ Մանչեսթերի ոստիկանությունը հայտնել է, որ երկու մարդ է զոհվել Քրամփսոլի սինագոգի մոտ ենթադրյալ ահաբեկչական հարձակման հետևանքով, որը կատարվել է ոստիկանության կողմից սպանված տղամարդու կողմից, հաղորդում է The Guardian-ը։

Մեծ Մանչեսթերի ոստիկանության աշխատակիցները կրակել են ենթադրյալ հարձակվող տղամարդու վրա և ենթադրվում է, որ նա նույնպես մահացած է։

Սակայն ոստիկանությունը հայտնել է, որ այս պահին սա չի կարող հաստատվել՝ «նրա մոտ կասկածելի իրերի» վերաբերյալ անվտանգության նկատառումներից ելնելով։

Ռումբերը վնասազերծող խումբ է կանչվել, որը գտնվում է դեպքի վայրում։ Եվս երեք մարդ շարունակում է մնալ ծանր վիճակում, ասվում է ոստիկանության հայտարարության մեջ։