Մանչեսթերի ազգային հակաահաբեկչական ոստիկանության ղեկավար, կոմիսարի օգնական Լոուրենս Թեյլորը հայտարարել է, որ ոստիկանությունը սպանել է հարձակվողին, և ենթադրվում է, որ հակաահաբեկչական ոստիկանությունը ճանաչում է նրան, գրում է The Guardian-ը։

«Մեր ունեցած տեղեկությունների հիման վրա հակաահաբեկչական ոստիկանությունը դա ահաբեկչական գործողություն է հռչակել»,- ասել է նա Լոնդոնի Սքոթլանդ Յարդի մոտ անցկացված մամուլի ասուլիսում։

Նա նշել է, որ ևս երկու ձերբակալություն է կատարվել։ Թեյլորը Յոմ Կիպուրի օրը («Քավության օր») հրեական համայնքի վրա հարձակումն անվանել է «ավերիչ» և նշել, որ ոստիկանությունն «արագ կերպով մոբիլիզացվում է»՝ ամբողջ երկրում հրեական համայնքին հանգստացնելու համար։

Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ ոստիկանությունը վերահսկվող պայթյուն է իրականացրել կասկածյալի ավտոմեքենայի վրա։

Ականատեսները հայտնել են, որ հարձակվողը նախ իր ավտոմեքենան մխրճել է մարդկանց բազմության մեջ, ապա դանակով հարձակվել նրանց վրա։ Երկու մարդ զոհվել է, երեքը՝ ծանր վիրավորվել։