Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի եզրափակիչի առաջին ուղեգիրը նվաճեց աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը: Կիսաեզրափակիչում նա 6:7 (5:7), 6:2, 7:6 (7:5), 6:4 հաշվով առավելության հասավ աշխարհի երրորդ ռակետ, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի նկատմամբ:

Եզրափակիչի երկրորդ ուղեգիրը կվիճարկեն աշխարհի առաջին համար, սերբ Նովակ Ջոկովիչը եւ աշխարհի չորրորդ ռակետ, բրիտանացի Էնդի Մարեյը: