Ոսկու համաշխարհային խորհրդի (World Gold Council, WGC) տվյալների համաձայն՝ 2025 թվականի օգոստոսին համաշխարհային կենտրոնական բանկերը մոտ 15 տոննա ոսկի են գնել։

«Դա ընդհանուր առմամբ համապատասխանում է մարտից մինչև հունիս ամիսների ամսական գնումներին և ազդարարում է թրենդի վերադարձ, երբ հուլիսին համաշխարհային պահուստները անփոփոխ մնացին»,- նշվում է հրապարակման  մեջ։

Օգոստոսին ամենաակտիվ գնորդներն էին Ղազախստանի (+7,7 տոննա), Բուլղարիայի, Թուրքիայի, Չինաստանի, Ուզբեկստանի և Չեխիայի կենտրոնական բանկերը, որոնք իրենց պահուստները համապատասխանաբար ավելացրել են մոտ 2 տոննա ոսկով։

Միևնույն ժամանակ, WGC-ի տվյալներով, Ռուսաստանի և Ինդոնեզիայի կենտրոնական բանկերն են ամենաշատն են կրճատել իրենց ոսկու պահուստները (համապատասխանաբար -3,1 և 1,8 տոննա)։