Նիսի արևմտյան մասում՝ օդանավակայանի մոտ գտնվող Մուլեն շրջանում կրակոցների հետևանքով զոհվել է՝ երկու, վիրավորվել՝ հինգ մարդ։ Պատահարի մասին հայտնել են Ծովեզերյա Ալպերի դեպարտամենտի պրեֆեկտուրայից։
«Այսօր երեկոյան Նիսի Մուլեն շրջանում կրակոցներ են տեղի ունեցել։ Երկու մարդ զոհվել է, երկու մարդ ծանր վիճակում են։ Երեքը թեթև վիրավորվել են։ Դեպքի վայրում աշխատում են իրավապահ և փրկարարական ծառայությունները»,- ասված է դեպարտամենտի Facebook-ի էջում հրապարակված հայտարարության մեջ։
Պրեֆեկտուրայում հավելել են, որ Ներքին գործերի նախարար Բրունո Ռետայոն հրամայել է տարածքում լրացուցիչ ոստիկանական ստորաբաժանումներ տեղակայել՝ կարգուկանոնը պահպանելու համար։
Nice Matin պարբերականի տվյալներով՝ տղամարդը կրակ է բացել Կալաշնիկով ինքնաձիգից՝ դուրս գալով ավտոմեքենայից, որի ուղևորն էր։ Չի բացառվում, որ խոսքը թմրավաճառքով զբաղվող հանցավոր խմբերի բախման մասին է։





























