Ստամբուլի բջջային հեռախոսներ վաճառող խանութներից մեկի անվտանգության տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է երեխային գրկած մայրը սեղանի հետեւից գողանում վաճառողի հեռախոսը։

Կասկած չհարուցելու համար գողերը մտնում են ինչպես ամուսիններ։ Ամուսինը աշխատողին խնդրում է մի ինչ որ հեռախոս ցույց տալ, իսկ այդ ընթացքում կինը թռցնում է ձեռքի տակ ընկածը։