Այդ իրավիճակը Գնունու շուկայի հարակից տարածքում պետք է փոխվի և այդ փողոցին ոչ հարիր, կներեք, այդ փնթի վիճակից մենք պետք է ձերբազատվենք օր առաջ։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 6–ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա նաև նշեց. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել Գնունու շուկայի հարակից տարածքում իրականացված ձեր աշխատանքի համար, մեր գործընկերների, որոնք մասնակցել են տարածքը մաքրելուն։
Պարոն Պետոյանին էլ արդեն իսկ խնդրել եմ, որ հնարավորինս սեղմ ժամկետում բարեկարգման նախագիծ այդտեղ իրականացնի։ Այնտեղ ունենք մի քանի առանձին հատվածներում դեռևս գտնվող կրպակներ, որոնք որ իրավական որոշակի կարգավիճակ ունեն»։



























