Հայաստանում Ճապոնիայի դեսպանատունը հրավիրում է 19-րդ ճապոնական ֆիլմերի փառատոնին: Այն տեղի կունենա 2025 թվականի հոկտեմբերի 13-ից 30-ը։ 

Այս տարի ցուցադրություններ կանցկացվեն Երևանում, Կապանում և Դիլիջանում՝ ներկայացնելով ճապոնական ժամանակակից ֆիլմերի ընտրանի։ 

Փառատոնը կմեկնարկի հետևյալ ժամանակացույցով. 

Երևան

հոկտեմբերի 13-ին՝ ժամը 18:30-ին, Մոսկվա կինոթատրոնի Կարմիր դահլիճում  տեղի կունենա փառատոնի բացման արարողությունը: Ժամը 19:00-ին կցուցադրվի «Կատու վարձել» ֆիլմը: 

հոկտեմբերի 14-ին՝ 19:00 - «Սիրտ երկկողմանի» 

հոկտեմբերի 15-ին՝ 19:00 - «Վոտակոյ. Սերը դժվար է Օտակուի համար» 

Կինոյի տուն (Վարդանանց փողոց 18) 

հոկտեմբերի 16-ին՝ 19:00 - «Սիրտ երկկողմանի» 

հոկտեմբերի 17-ին՝ 19:00 - «Վարձույթ կատվի» 

Կապան

S'Unique կինոթատրոն (Շահումյան 1) 

հոկտեմբերի 23-ին՝ 19:00 - «Վարձույթ կատվի» 

Դիլիջան

Թումո կենտրոն (Մյասնիկյան փող., 63)

հոկտեմբերի 30-ին՝ 19:00 - «Վարձույթ կատվի» 

Բոլոր ֆիլմերը ճապոներեն են՝ հայերեն և անգլերեն ենթագրերով: Մուտքն ազատ է: