Ucom-ն այսօր թերևս ամենալայն 5G ծածկույթ ունեցող հեռահաղորդակցության ընկերությունն է Հայաստանում։ Մեր ցանցի ծածկույթը ներառում է բնակչության 91․2 տոկոսը, և մենք շարունակաբար աշխատում ենք այդ ցուցանիշը բարձրացնելու ուղղությամբ՝ ցույց տալով մեր նպատակների լրջությունն ու հետևողականությունը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 6–ին, Silicon Mountains 2025 տեխնոլոգիական գագաթնաժողովին ընդառաջ լրագրողների հետ կայացած հանդիպմանն ասաց Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը՝ պատախանելով NEWS.am-ի հարցին, թե որոնք են 5G և արհեստական բանականության զարգացման հեռանկարները Հայաստանում, ինչ է տեղի ունենում ոլորտում և արդյոք բարձր է մրցակցությունը։

«Որակյալ 5G ունենալն այդքան էլ հեշտ չէ․ անընդհատ ներդրումներ են պահանջվում՝ որակը պահպանելու համար։ Բայց այս մրցակցությունը խթանում է զարգացումը, որովհետև մյուս բոլոր ընկերություններն արդեն սկսում են կիրառել նոր տեխնոլոգիաներ՝ շուկայից հետ չմնալու համար, և դրանից շահում է բաժանորդը»,– ասաց Ռալֆ Յիրիկյանը։

Հարցին, թե արդյոք Ucom–ը ներդնում է արհեստական բանականության տեխնոլոգիաներ՝ պրն. Յիրիկյանը պատասխանեց. «Ucom-ում մենք ամեն ինչ անելու ենք՝ թվային ամենավերջին նորարարությունները ներդնելու ուղղությամբ։ Իսկ արհեստական բանականության մասով պետք է ասեմ, որ այն այլևս ապագայի միտում չէ, այլ ներկայիս գործիք, առանց որի դժվար է պատկերացնել ոլորտի հետագա զարգացումը։ ԱԲ-ն հնարավորություն է տալիս մեզ մեր բաժանորդներին առաջարկել անհատականացված ծառայություններ, օպտիմալացնել ցանցի կառավարումը և ապահովել հաճախորդների փորձառության ավելի բարձր որակ։ Միևնույն ժամանակ վստահ եմ, որ գործընթացների կառավարման առանցքում միշտ մարդն է մնալու»։

GAR_8622.JPG (110 KB)

GAR_8762.JPG (77 KB)