Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովն իր 41-րդ տարեդարձի օրը հրապարակել է գրառում՝ նվիրված ազատությանն ինտերնետում։
«Մեր սերունդն ավելի ու ավելի քիչ ժամանակ ունի, որպեսզի փրկի ազատ ինտերնետը՝ ստեղծված մեզ համար մեր հայրերի կողմից»,- գրել է Դուրովն իր թելեգրամ-ալիքում։
Telegram-ի հիմնադրի խոսքով՝ «այն, ինչ մի ժամանակ ազատ տեղեկատվության փոխանակման խոստում էր, վերածվում է վերահսկողության կարեւոր գործիքի»։
«Երբեւէ ազատ երկրները ներդնում են հակաուտոպիական միջոցներ»,- նշել է Դուրովը։ Մասնավորապես, հայտարարության մեջ ասվում է. «Գերմանիան հետապնդում է յուրաքանչյուրին, ով համարձակվում է առցանց քննադատել պաշտոնյաներին։ Մեծ Բրիտանիան հազարավոր մարդկանց բանտարկում է իրենց թվիթների համար»։
«Ֆրանսիան քրեական հետաքննություն է անցկացնում ազատությունն ու գաղտնիությունը պաշտպանող տեխնոլոգիական առաջնորդների դեմ»,- գրել է Դուրովը, որը քրեական հետաքննության տակ է Ֆրանսիայի իրավապահ մարմինների կողմից։
«Մեր սերունդը վտանգում է պատմության մեջ մտնել որպես վերջինը, որն ունեցել է ազատություններ, եւ թույլ տալ, որ դրանք խլվեն»,- հայտարարել է Telegram-ի հիմնադիրը։
«Այնպես որ՝ ոչ, ես այսօր չեմ պատրաստվում նշել։ Իմ ժամանակը սպառվում է։ Մեր ժամանակը սպառվում է»,- ընդգծել է նա։
Պավել Դուրովը Ֆրանսիայում հետաքննության եւ հսկողության տակ է։ Երկրի իշխանությունները նրան մեղադրում են լիազոր մարմինների հարցումներին ի պատասխան տեղեկատվություն տրամադրելուց հրաժարվելու, հաքերային ծրագրերի եւ անչափահասների պոռնոգրաֆիական պատկերների տարածմանը մասնակցելու, ինչպես նաեւ փողերի լվացման մեջ։
Telegram-ը բազմիցս կասկածվել է Ռուսաստանի հետախուզական գործակալությունների հետ կապերի եւ օգտատերերի տվյալների բացահայտման մեջ։ Մեսենջերի ղեկավարությունը, այդ թվում՝ Դուրովը, կտրականապես հերքում է այս մեղադրանքները։





























