Ճապոնական տեխնոլոգիական հսկա NTT-ի ինժեներները ստեղծել են գյուղատնտեսական անօդաչու թռչող սարքերի նոր տեսակ, որը կոչվում է BB102։ Դրա խնդիրն է՝ դրա վրա տեղադրված լազերի օգնությամբ վանել վայրի թռչուններին, որոնք կարող են լինել թռչնագրիպի պոտենցիալ կրողներ։
Թվում էր, թե դրա համար բավական էր օգտագործել մեծ անօդաչու սարքեր, որոնք աշխատող պտուտակներով բարձր ձայներ էին արձակում, փոխանցում է «Տեխկուլտ»-ը։ Սակայն NTT-ի ինժեներները ավելի հեռուն են գնացել՝ անօդաչու սարքի վրա տեղադրելով լազերային համակարգ։ Ոչ, խոսքը անկոչ թռչնային հյուրերին ֆիզիկապես ոչնչացնելու մասին չէ. լազերը երկնքում ստեղծում է մի տեսակ լուսային շոու՝ օգտագործելով գունավոր կետեր արձակող կարմիր և կանաչ ճառագայթներ:
Լազերը պարբերաբար միանում և անջատվում է՝ անհարմար պայմաններ ստեղծելով ոչ միայն թռչունների, այլև ֆերմայի մոտ պատահաբար հայտնված եղջերուների, վայրի խոզերի և այլ վայրի կենդանիների համար։ Նոր տեխնոլոգիան միաժամանակ անվտանգ է կենդանիների համար և թույլ է տալիս ֆերմերներին վճարել անօդաչու սարքերի ծառայությունների համար՝ պետական սուբսիդիաների հաշվին։





























