ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2025 թվականի հունվարին իր պաշտոնը ստանձնելուց ի վեր Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) ձերբակալել է առնվազն 23,000 հանցագործի։

«[Իմ] վարչակազմի սկզբից ի վեր ՀԴԲ-ն ձերբակալել է ավելի քան 23,000 հանցագործի, որոնք բռնի հանցագործություններ են կատարել, ինչը կրկնակի ավելի է, քան [ԱՄՆ նախկին նախագահ Ջո] Բայդենի աղետալի վարչակազմի վերջին տարում ձերբակալվածների թիվը», - ասել է Թրամփը ՀԴԲ տնօրեն Քեշ Պատելի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Նա նաև հավելել է, որ առգրավվել է ավելի քան 6000 ապօրինի պահվող զենք։

Պատելը, իր հերթին, մեջբերել է տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ «յոթ ամսվա ընթացքում ձերբակալվել է 28,600 բռնի հանցագործ»։