Ֆրանսիայի Հաշվեքննիչ պալատը վերջին ամիսներին զեկույց է պատրաստել Լուվրի անվտանգության լուրջ խնդիրների մասին։ Այս մասին հայտնել է France Info ռադիոկայանը։
Ըստ ռադիոկայանի տվյալների, փաստաթուղթը պետք է ներկայացվի նոյեմբերի սկզբին։ Դրանում գերատեսչությունը մատնանշում է «զգալի և մշտական ուշացումները՝ աշխարհում ամենաշատ այցելվող թանգարանի տեխնիկական սարքավորումները ստանդարտներին համապատասխանեցնելու գործում»։ Մասնավորապես, ընդգծվում է, որ թանգարանի այն հատվածում, որտեղ գտնվում են «Մոնա Լիզան» և «Ապոլոնի պատկերասրահը» (որտեղ կողոպուտ է տեղի ունեցել), դահլիճների մեկ երրորդը չունի տեսահսկման տեսախցիկներ։
Հաշվեքննիչ պալատը նշել է, որ հինգ տարվա ընթացքում թանգարանում տեղադրվել է ընդամենը 138 լրացուցիչ տեսախցիկ։ Բացի այդ, դահլիճների միայն մեկ երրորդն է հագեցած գոնե մեկ դիտարկման տեսախցիկով, նշում է գերատեսչությունը, որը նաև մատնանշել է թանգարանի ղեկավարության կողմից անվտանգության ուժեղացմանն ուղղված նախաձեռնության բացակայությունը։
«Չնայած տարեկան 323 միլիոն եվրո գործառնական բյուջեին, հատկացված միջոցները չափազանց աննշան են՝ համեմատած գնահատված կարիքների հետ», - ռադիոկայանը մեջբերում է զեկույցից մի հատված։




























