Օրենբուրգի գազի վերամշակման գործարանի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակումը հարևան Ղազախստանին ստիպել է Կարաչագանակի նավթի և գազային կոնդենսատի հանքավայրում կրճատել արտադրությունը 25-30%-ով, Reuters-ին հայտնել են երկու արդյունաբերական աղբյուրներ։
Ղազախստանի էներգետիկայի նախարարությունից կիրակի օրը հայտնել էին, որ Օրենբուրգի գազի վերամշակման գործարանը, որը աշխարհի խոշորագույններից մեկն է, ստիպված է եղել դադարեցնել գազի ներմուծումը Ղազախստանից հարձակումից հետո։
Ուկրաինան հաստատել է, որ հարվածը հասցվել է Օրենբուրգի մարզում՝ ռուս-ուկրաինական սահմանից մոտավորապես 1700 կիլոմետր արևելք գտնվող գազի վերամշակման գործարանին, և Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանին։
Ըստ անանուն մնալ ցանկացող երկու աղբյուրների՝ Կարաչագանակում արտադրությունը երկուշաբթի օրը նվազել է մինչև 25 հազար մետրիկ տոննա (օրական 196 հազար 500 բարել), սովորական 35 հազարի մինչև 35 հազար 500 տոննայի համեմատ։
Հանքավայրն արտահանում է Կասպյան խողովակաշարերի կոնսորցիումը՝ Սև ծովում գտնվող ռուսական տերմինալի, ինչպես նաև դեպի Գերմանիա Ռուսաստանի «Дружба» խողովակաշարի միջոցով։




























