Ստամբուլի նահանգի Էյուփի քաղաքապետ Իսմաիլ Քավունջուն հունվարի 29-ին այցելել է Դուղմեջիլեր թաղամասում գտնվող հայկական եկեղեցի:

Թուրքական Haberler-ի փոխանցմամբ` Իսմաիլ Քավունջուն հանդիպել է հայկական եկեղեցու հիմնադրամի նախագահի Արթը Արմանի հետ, որից հետո հրավիրվել ճաշի հայ համայնքի կողմից:

Ճաշի ժամանակ Իսմաիլ Քավունջուն եւ Արթը Արմանը խոսել են կրոնների եւ ազգերի միջեւ փոխադարձ հարգանքի եւ հանդուրժողականության անհրաժեշտության մասին: