Քրդստանի աշխատավորական կուսակցությունը հայտարարել է, որ կիրակի օրը դուրս է բերում իր բոլոր ուժերը Թուրքիայից դեպի Իրաքի հյուսիս, նշվում է Firat լրատվական գործակալության հրապարակած հայտարարությունում։
«Մենք դուրս ենք բերում մեր բոլոր ուժերը Թուրքիայի տարածքից», – ասված է հաղորդագրությունում։
Հստակեցվում է, որ ՔԱԿ-ի 25 անդամ՝ տղամարդիկ և կանայք, արդեն գտնվում են Իրաքի հյուսիսում։


























