Ամենակարևոր նորություններից մեկն այն է, որ 2026–ին կներդրվի առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգը, և 2026 թվականին ըստ էության քաղաքացիները դրա հետ կապված որևէ ծախս չեն նկատի, որովհետև ծախսերը ամբողջը կանի կառավարությունը ադապտացիոն էս շրջանում։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27–ին, Ազգային ժողովում «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Բայց նաև հետագայում կառավարությունը նախատեսում է, որ պետք է ապահովվի մինչև 18 տարեկան երեխաների, 65 պլյուս տարիքի թոշակառուների, նաև որոշակի սոցիալական խմբերի առողջապահության ապահովագրությունը։
Բյուջեն, որով այդ թվում վճարվում է անապահովության նպաստը, գործազրկության նպաստը, վճարվում է աշխատող մարդկանց հաշվին։ Այսինքն, քաղաքացին իրավունք չունի ասի՝ գիտեք ինչ, ես չեմ աշխատում, կառավարություն, բերեք իմ ծախսերը հոգացեք։ Եթե մի քաղաքացի այդ իրավունքը ունի, այդ իրավունքը կարող են ունենալ բոլոր քաղաքացիները։ Մեկ էլ մի օր բոլոր քաղաքացիներն ասում են՝ կառավարություն, դե որ այդպես է, այս մի հոգու բոլոր հնարավոր ծախսերը հոգում եք, ես էլ չեմ աշխատում, հոգացեք իմ ծախսերը։ Բա այդ դեպքում գումարը որտեղի՞ց։
Անկեղծ ասեմ, ինձ համար ընդունելի չի այդ որոշակի մուննաթային տոնը, որ ասում են՝ դե մենք չենք աշխատում 20 տարի է ու ասենք, տուն չունենք, այս չունենք, այն չունենք։ Նորմալ չի, ժողովուրդ ջան, այդպիսի բան ասել, ասել՝ գիտես ինչ, չեմ աշխատում, տուն չունեմ, այս չունեմ, այս չունեմ, խնդրում եմ ապահովել ինձ։ Չի լինում այդպես, դա նորմալ հանրային հարաբերություն չի։
Սա է նաև պատճառը, որ մենք հայտարարում ենք, որ կրթությունը մեզ համար ռազմավարություն է, որովհետև երբ նման դեպքերի մեջ խորանում ես, հասկանում ես, որ դեպքերի 80% ում խնդիրը կրթության մեջ է, այդ մարդիկ օբյեկտիվ որակավորում ավելի բարձր աշխատավարձ ապահովող սեգմենտներում աշխատելու համար»,– հայտարարեց Փաշինյանը։




























