Նոր հետազոտությունը պարզել է, որ արյան կարմիր գնդիկների՝ էրիթտրոցիտների գործառույթների հետ կապված գենետիկ տարբերությունները կարող են արագացնել մեր հին տոհմակիցների՝ նեանդերթալների ոչնչացումը, գրում է Live Science-ը։

Գիտնականները հայտնաբերել են, որ արյան կարմիր գնդիկների գործառույթը կարգավորող PIEZO1 գենի զանազան վարկածները նեանդերթալների և ժամանակակից մարդկանց միջև էգ հիբրիդների շրջանում կարող են վիժումներ առաջացնել։

Երբ նեանդերթալները և վաղ ժամանակակից մարդիկ մոտ 45 հազար տարի առաջ հանդիպել են միմյանց Եվրասիայում, նրանք փոխանակել են գեներ և, հավանաբար, թաքնված վերարտադրողական ռիսկեր փոխանցել։

Մասնավորապես, PIEZO1 գենի նեանդերթալյան տարբերակը, որը նման է այլ մեծ կապիկների շրջանում հայտնաբերվածին, ստիպում էր արյան կարմիր գնդկիների հեմոգլոբինն ավելի ամուր պահել թթվածինը։ Սակայն ժամանակակից մարդիկ ունեին այլ տարբերակ. այն հնարավորություն էր տալիս թթվածնի ավելի արդյունավետ փոխանցում արյունից հյուսվածք։

Սառը, կոշտ կլիմայում և սովի ժամանակաշրջաններում նեանդերթալյան տարբերակը կարող էր առավելություն լինել։ Սակայն, հղի հիբրիդ կնոջ համար դա կարող էր խնդիր լինել. եթե մոր արյան մեջ չափազանց շատ թթվածինը կապված է հեմոգլոբինի հետ, պտղին ավելի քիչ թթվածին է հասնում ընկերքի միջոցով: Դա կարող է հիպօքսիա առաջացնել, դանդաղեցնելը պտղի աճ կամ վիժում հրահրել։

Հատկապես կարևոր է, որ անհամատեղելիությունը տեղի է ունեցել, երբ մայրը նեանդերտալ-մարդկային հիբրիդ էր (կամ մաքուր նեանդերտալացի), իսկ հայրը՝ ժամանակակից մարդ կամ հիբրիդ: Արդյունքում, նրանց սերունդներից շատերը չեն գոյատևել, և դա կարող էր հանգեցնել նրան, որ նեանդերտալցի կանայք փոխանցեն ավելի քիչ միտոքոնդրիալ ԴՆԹ (որը փոխանցվում է մորից երեխային): Սերունդների ընթացքում հիբրիդային գծերի բերրիությունը կարող էր զգալիորեն նվազել։

Հետազոտության հեղինակները գրում են, որ PIEZO1 անհամատեղելիությունը «կարող է արագացնել նեանդերտալների ոչնչացումը՝ խաթարելով նրանց վերարտադրողական ներուժը, երբ երկու խմբերը փոխազդում էին»: Ընդ որում, ուրիշ գիտնականներ, ընդգծում են, որ դա «միակ գենը» չէ, որը բացատրում է նեանդերտալների ոչնչացումը: Ավելի շուտ, դա բազմաթիվ գործոններից մեկն է՝ «ինչպես ժանգը, որն աստիճանաբար ոչնչացնում է կառուցվածքը», այլ ոչ թե հանկարծակի համաղետը: