Եվրատեսիլ 2012-ում Թուրքիան ներկայացնող հրեական արմատներով Ջան Բոնոմոյի ընտրության շուրջ Թուրքիայում շարունակվում են քննարկումները։

Թուրքական Akşam-ի փոխանցմամբ՝ այն շրջանում, երբ վատթար վիճակում են գտնվում թուրք-իսրայելական հարաբերությունները, Թուրքիայի ԱԳՆ-ը 2 կարեւոր քայլ է կատարել։ Թուրքիայի ԱԳՆ-ի պահանջի հիման վրա՝ թուրքական պետական TRT հեռուստաընկերությունը որոշում է կայացրել, որ Թուրքիան Եվրատեսիլ 2012-ում կներկայացնի հրեական արմատներով Ջան Բոնոմոն։

Թուրքիայի ԱԳՆ-ի կողմից հաջորդ պահանջի արդյունքում՝  TRT-ով  ցուցադրվել է Հոլոքոստին նվիրված Shoah վավերագրական ֆիլմը։

Իր հերթին TRT-ի ղեկավարությունը հերքել է մամուլում տարածված տեղեկությունները, թե Ջան Բոնոմոյին ընտրել է ԱԳՆ-ը։