Քենտուկի նահանգի բնակչուհին ակնկալում էր դեղորայք եւ այլ բժշկական պարագաներ ստանալ փոստով, սակայն փոխարենը իր դռան շեմին գտել է մարդու մարմնի մասերով լի տուփ, ուրբաթ հաղորդել են իշխանությունները։
Պաշտոնյաները բացատրել են, որ «վիրաբուժական պատրաստման» համար նախատեսված ծանրոցը սխալմամբ սխալ հասցեով է ուղարկվել՝ Հոփքինսվիլ քաղաք, որը գտնվում է Քենտուկիի հարավ-արեւմուտքում, Նեշվիլից (Թենեսի) մոտ 120 կիլոմետր հեռավորության վրա։
«Այո, ճիշտ է»,- NBC News-ին ասել է Քրիստիան օկրուգի փորձագետ Սքոթ Դանիելը։ «Կինը բժշկական պարագաներ էր սպասում, իսկ տուփի մեջ մարդկային ձեռքեր եւ մատներ էին։ Ծանրոցը նախատեսված էր վիրաբույժների ուսուցման համար, բայց ինչ-որ կերպ հայտնվել է նրա տան շեմին»։
Ինքը՝ Դանիելը, ըստ իր խոսքերի, անձամբ է լզբաղվել չարագուշակ թյուրիմացությամբ եւ իր վրա է վերցրել մնացորդների վերահսկողությունը՝ նախատեսված վայր դրանք վերադարձնելու համար։
Բարեբախտաբար, կինը, ի վերջո, ստացել է ճիշտ ծանրոցը՝ այն, ինչ սկզբում պատվիրել էր։





























