Ոստիկանության ծառայողները, հունվարի 30-ին, «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել Իջեւան քաղաքի 25-ամյա մի բնակչի, ով 2011 թ. հոկտեմբերի 26-ից ՌԴ Սամարայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ապօրինի թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու, տեղափոխելու եւ պատրաստելու մեղադրանքով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը, ժամը 16.30-ին, ոստիկանության ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 58-ամյա մի տղամարդու, ով 2011 թ. օգոստոսի 9-ից ՌԴ Օմսկի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր փաստաթղթերի կեղծման մեղադրանքով:




























