Չեխիայի 2013-2023 թվականների նախկին նախագահ Միլոշ Զեմանը Մոտոլի հիվանդանոցում ստամոքս-աղիքային վիրահատության է ենթարկվել։ Վիրահատության մասին հայտարարել է Չեխիայի նախկին առաջնորդի օգնական Լյուբոշ Պրոխազկան։

«Միլոշ Զեմանն այսօր Մոտոլի հիվանդանոցում ստամոքս-աղիքային վիրահատության է ենթարկվել։ Ըստ նրա կնոջ՝ Իվանա Զեմանովայի՝ պետության նախկին ղեկավարը կայուն վիճակում է։ Նախկին նախագահը մինչև շաբաթվա վերջ կմնա [հիվանդանոցում] բժիշկների հսկողության տակ»,- գրել է Պրոխազկան իր բլոգում։

Զեմանը հոսպիտալացվել է նոյեմբերի 3-ին։ Հոկտեմբերի կեսերին նախկին նախագահը շտապ վիրահատության է ենթարկվել մեջքի վրա թարախակույտը հեռացնելու համար։ Blesk լրատվական պորտալի տվյալներով՝ 81-ամյա Զեմանի մոտ թարախային թարախակույտը զարգացել է վերջերս բրոնխիտի նոպաներից հետո։ Չնայած հիվանդությանը՝ նախկին նախագահը շարունակել է ակտիվ ապրելակերպ վարել։ Հանգստի ռեժիմը չպահպանելը բացասաբար է ազդել նրա առողջության վրա։