ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրափը հինգշաբթի հայտարարեց, որ իր վարչակազմը համաձայնության է եկել Novo Nordisk և Eli Lilly դեղագործական ընկերությունների հետ՝ նրանց հանրահայտ GLP-1 քաշի կորստի դեղամիջոցների՝ Wegovy-ի և Zepbound-ի արժեքը նվազեցնելու համար, հաղորդում է NBC News-ը։

Ըստ գործարքի պայմանների՝ սեփական միջոցներով դեղամիջոցների ամսական ծախսերը կարող են տատանվել 50-ից մինչև մոտավորապես 350 դոլարի սահմաններում՝ կախված դեղաչափից և ապահովագրական ծածկույթից, ասել է վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան։

Ներկայում Zepbound-ի և Wegovy-ի դեղամիջոցների ցուցակային գները գերազանցում են ամսական 1000 դոլարը, չնայած երկու ընկերությունն էլ ներդրել են ավելի էժան տարբերակներ հիվանդների համար՝ կանխիկ վճարելու և դեղամիջոցները ուղղակիորեն իրենց կայքերի միջոցով գնելու համար։

Հասանելիությունն ավելի ընդլայնելու համար Costco-ն վերջերս հայտարարեց, որ Wegovy-ն և Ozempic-ը կվաճառի 499 դոլարով՝ կանխիկ վճարողների համար, մինչդեռ Walmart-ը նմանատիպ համաձայնագիր է կնքել Lilly-ի Zepbound-ի հետ։ Մարդիկ, որոնց ապահովագրությունը ծածկում է դեղամիջոցները, սովորաբար վճարում են ցուցակային գնից շատ ավելի քիչ։ Սակայն, շատ ապահովագրական ընկերություններ չեն ապահովագրում դրանք։

Այս համաձայնագրերը կարող են բուժման հանրահայտ միջոցներն ավելի մատչելի դարձնել միլիոնավոր մարդկանց համար, որոնք դժվարանում են դրանցից օգտվել, չնայած փորձագետները նշում են, որ դեռևս պարզ չէ, թե ով անմիջապես կշահի, քանի որ որոշ դեղամիջոցներ արդեն իսկ ապահովագրված են Medicare-ի կողմից որոշակի հիվանդություններով հիվանդների համար, և նոր ծախսերը բարձր են մնում շատ հիվանդների համար։

Հստակ չէ, թե արդյոք Medicare-ի շահառուները, որոնք դեղորայքային աջակցություն են ստանում միայն քաշի կորստի համար, կշահեն։ Medicare-ին արգելվում է ապահովագրել միայն քաշի կորստի համար նախատեսված դեղամիջոցները։ Սպիտակ տանը ճեպազրույցի ժամանակ Թրամփը հայտարարեց, որ Medicare-ը և Medicaid-ը «վերջապես կապահովագրեն քաշի կորստի դեղամիջոցները միլիոնավոր ճարպակալմամբ հիվանդների համար»։ Վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների խոսքով՝ TrumpRx-ում՝ կառավարության միայն կանխիկ դեղատոմսով դեղերի զեղչի հարթակում, Wegovy-ի և Zepbound-ի միջին ամսական գինը կսկսվի 350 դոլարից և կնվազի մինչև 250 դոլար՝ հաջորդ երկու տարում։

Medicare-ը և Medicaid-ը ապահովագրում են GLP-1 դեղամիջոցները շաքարախտի և որոշակի այլ հիվանդությունների համար։ Այս դեղամիջոցների թվում են Novo Nordisk-ի Ozempic-ը և Lilly-ի Zepbound-ը։ Դեղագործական ընկերությունները կամավոր համաձայնել են իջեցնել կառավարության կողմից շաքարախտի և այլ հիվանդությունների համար արդեն հաստատված բոլոր GLP-1 դեղամիջոցների գները մինչև ամսական 245 դոլար՝ բոլոր սկզբնական դեղաչափերի համար։

Medicare-ի անդամները կվճարեն ոչ ավելի, քան լրացուցիչ 50 դոլար։ Medicaid-ի շահառուները, որպես կանոն, չեն վճարում համավճարներ։

Վարչակազմը ակնկալում է, որ ուղիղ սպառողին միտված գները տարեվերջին հասանելի կլինի TrumpRx կայքում, իսկ Medicare-ի ծածկույթը՝ հաջորդ տարվա կեսերին։

ԱՄՆ վարչակազմը համաձայնությունների է հասել խոշոր ընկերությունների հետ՝ քաշի կորստի դեղամիջոցների արժեքը նվազեցնելու համար։

Այս համաձայնագրերը կարող են բուժման հանրային միջոցներն ավելի մատչելի դարձնել միլիոնավոր մարդկանց համար...