Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Իլոն Մասկը, հնարավորություն ունի դառնալու պատմության մեջ առաջին տրիլիոնատերը, հայտնում է Euronews-ը: Tesla-ի բաժնետերերը քվեարկել են գործադիր տնօրենին 1 տրիլիոն դոլարի բաժնետոմսեր տրամադրելու օգտին, եթե Մասկը հաջորդ տասնամյակում հասնի որոշակի նվաճումների:
Քվեարկությունը տեղի է ունեցել Մասկի էլեկտրական մեքենաների արտադրողի կառավարման գործունեության շուրջ շաբաթներ տևած բանավեճերի պայմաններոլմ: Թեման արժանացել է խոշոր և փոքր ներդրողների, կենսաթոշակային հիմնադրամների և նույնիսկ Հռոմի պապի բուռն մեկնաբանություններին:
Քվեարկությունը տեղի է ունեցել Եվրոպայից ստացված հաղորդագրությունների պայմաններում, ըստ որոնց՝ Tesla-ի մեքենաների վաճառքն անցյալ ամիս կրկին նվազել է, մասնավորապես Գերմանիայում 50%-ով:
Սակայն, ընտրողների 75%-ը հաստատել է ծրագիրը: «Ֆանտաստիկ բաժնետերերի խումբ,- ասել է Մասկը քվեարկության հայտարարումից հետո՝ հավելելով,- Պահպանեք Tesla-ի ձեր բաժնետոմսերը»:
Գործարարը համոզիչ հաղթանակ է տարել՝ ցույց տալով, որ ներդրողները դեռևս հավատում են իրեն՝ չնայած Tesla-ի վաճառքի, շուկայական մասնաբաժնի և շահույթի նվազմանը, որոնք հիմնականում Մասկի պատճառով են:




























