Վերցրու այդ ծիծաղելի ձերբակալման հրամանագրերն ու կորիր այստեղից, սոցիալական ցանցերում գրել է Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը։
«Այդ հրամանագրերն ավելի շուտ համապատասխանում են այն կոտորածին, որտ դու իրականացնում ես քրդերի նկատմամբ։ Իսրայելն ուժեղ է և անվախ։ Դու Գազան միայն հեռադիտակով կտեսնես»,- նշել է նա։
Ավելի վաղ Ստամբուլի դատախազությունը հայտարարել էր, որ քրեական հետաքննություն է սկսել Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաների դեմ՝ մարդկության դեմ համակարգված հանցագործությունների և Գազայի հատվածում միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների համար, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։





























