Եվրահանձնաժողովը (ԵՀ) նոր հետախուզական մարմին կստեղծի՝ ազգային հետախուզական ծառայությունների կողմից հավաքված տվյալներն ավելի արդյունավետ օգտագործելու համար։ Այդ մասին հայտնել է Financial Times թերթը՝ հղում անելով աղբյուրներին։

ԵՀ չբացահայտված ներկայացուցիչը FT-ին հայտնել է, որ Հանձնաժողովը «ուսումնասիրում է անվտանգության և հետախուզության ոլորտում իր հնարավորություններն ամրապնդելու ուղիները»։ Նա հավելել է, որ «այս մոտեցման շրջանակում դիտարկվում է մասնագիտացված մարմին ստեղծելու հարցը»։