Եվրոպական հանձնաժողովը (ԵՀ) հետաքննություն է սկսել էներգետիկ ըմպելիքներ արտադրող Red Bull ընկերության կողմից հնարավոր հակամրցակցային վարքագծի վերաբերյալ, ասվում է ԵՀ կայքում հրապարակված հայտարարության մեջ։

«Եվրոպական հանձնաժողովը պաշտոնական հակամենաշնորհային հետաքննություն է սկսել՝ գնահատելու համար, թե արդյոք Red Bull-ը անօրինական կերպով սահմանափակել է էներգետիկ ըմպելիքների շուկայում առկա մրցակցությունը՝ խախտելով ԵՄ մրցակցային կանոնները, որոնք արգելում են շուկայում գերիշխող դիրքի չարաշահումը», - ասվում է փաստաթղթում։

Ճշգրտվում է, որ Եվրոպական հանձնաժողովը (ԵՀ) տեղեկություններ ունի այն մասին, որ Red Bull ընկերությունը, հնարավոր է, մշակել է մի ռազմավարություն, որը գործում է Եվրոպական տնտեսական գոտու ողջ տարածքում, նպատակ ունենալով սահմանափակել մրցակցությունը 250 միլիլիտրից ավելի ծավալով էներգետիկ ըմպելիքների կողմից այն վաճառքի կետերում, որտեղ ըմպելիքները գնվում են գնման վայրից դուրս օգտագործելու համար, ինչպիսիք են՝ սուպերմարկետները և բենզալցակայաններին կից խանութները։

«Սա ԵՀ-ի առաջին պաշտոնական հետաքննությունն է՝ կապված հնարավոր չարաշահման հետ, որը վերաբերում է մատակարարի կողմից կատեգորիայի կառավարման մեջ իր դիրքը ոչ իրավաչափ օգտագործելուն՝ մրցակցող ապրանքները սահմանափակելու կամ անբարենպաստ դրության մեջ դնելու նպատակով։ Եթե այս պրակտիկաները հաստատվեն, դրանք կարող են խախտել ԵՄ մրցակցության կանոնները, որոնք արգելում են գերիշխող դիրքի չարաշահումը։ Այժմ ԵՀ-ն առաջնահերթ կարգով խորը հետաքննություն կանցկացնի։ Պաշտոնական հետաքննության մեկնարկը չի կանխորոշում դրա արդյունքները», - ասվում է հայտարարության մեջ։